Հունգարիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկանում ենք Հունգարիայի խորհրդարանի կայքից։
Ըստ խորհրդարանի կայքում հրապարակված տեղեկության, Հունգարիայի խորհրդարանում ՀՀ-ԵՄ համաձայնագրի քվեարկությունը տեղի է ունեցել մարտի 19-ին։ Խորհրդարանում համաձայնագրի վավերացումն ընդունվել է 169 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Համաձայնագիրը խորհրդարանի նախագահի կողմից ստորագրվել է մարտի 24-ին և ուղարկվել Հունգարիայի նախագահին։ Նախագահ Ադեր Հանոշն այն ստորագրել է մարտի 26-ին։











