Հոսանքի սակագնի թանկացում 2018թ. չի սպասվում

11

Հայաստանում էլեկտրական էներգիայի սակագնի թանկացում 2018թ. չի սպասվում: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություններ անցկացնել, որոնք դեռևս չեն ավարտվել, սակայն կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2018թ. Հայաստանում չի սպասվում»,-  ընդգծեց Սողոմոնյանը:

Նա նշեց, որ սակագնի թանկացման հայտ ունեն միայն «Վիոլա ջուր» ընկերությունից. «Մենք արդեն սկսել ենք մոնիթորինգը: Հավանաբար, նոյեմբերի ընթացքում կավարտենք ուսումնասիրություններն ու մոնիթորինգը և կներկայացնենք մեր կարծիքը»,- ընդգծեց Սողոմոնյանը: