Գիտնականները հավանաբար գտել են Եգիպտոսի հայկական ծագումով թագուհու՝ Նեֆերտիտիի դամբարանը: Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, այս ենթադրությունը հիմնված է փարավոն Թութանհամոնի դամբարանի սկանավորման արդյունքում ստացված եռաչափ տվյալների վրա:
Նման հայտարարությամբ հանդես է եկել բրիտանացի հնագետ, Արիզոնայի համալսարանի գիտաշխատող Նիկոլաս Րիվզը, ով աշխատում է Լուքսորի մոտակայքում` Թագավորերի հովտում գտնվող Թութանհամոնի դամբարանում: Մանրամասն ուսումնասիրելով Թութանհամոն փարավոնի դամբարանի եռաչափ լուսանկարները՝ հնագետը գաղտնի դուռ է գտել: Դամբարանի սկանավորումը ցույց է տվել նկարների մակերևույթի տակ գտնվող երկու մուտք, որոնցից մեկը տանում է դեպի պահեստ, իսկ երկրորդի հետևում գիտնականը ենթադրում է, որ Նեֆերտիտիի դամբարանն է:
Գիտնականի կարծիքով, հենց դա կարող է տանել դեպի Նեֆերտիտիի դամբարան: Բազմաթիվ տարիներ հետազոտողները չեն նկատել այդ դուռը, քանի որ պատված է եղել որմնանկարներով:
Հաշվի առնելով, որ Թութանհամոնի դամբարանը դրսից հսկայական չափսերի է հասնում, իսկ ներսից՝ ոչ այնքան, միանգամայն հնարավոր է, որ հենց այստեղ է թաքնված Նեֆերտիտիի գաղտնի դամբարանը:
Գիտնականների խոսքով, այս տեսակետը հաստատելու համար, անհրաժեշտ է վնասել որմնանկարները՝ պարզելու համար, թե ինչ կա պատերից այն կողմ: Ամեն դեպքում, դրա համար անհրաժեշտ է ժամանակ և Եգիպտոսի իշխանությունների թույլտվությունը:
Հիշեցնենք, որ Նեֆերտիտին հայուհի էր, նա Հայոց հնագույն Միտանի պետության թագավոր Տուշրատայի դուստրն էր:














