Գիտնականները պարտաստվում են Թութանհամոն փարավոնի դամբարանում փնտրել գաղտնի սենյակներ, հայտնում է Seeker-ը:
Հետազոտության համար գիտնականները պլանավորում են օգտագործել ռադարներ, որոնք ներթափանցում են մոտ 10 մետր խորություն: Եգիպտոսի իշխանությունները թույլտվություն են տվել կատարելու դամբարանի և կից տարածքի լիարժեք և վերջնական հետազոտություն:
Գիտնականները ենթադրում են, որ գաղտնի սենյակում կարող է գտնվել Նեֆերտիտի թագուհու դամբարանը, ով մահացել է փարավոնից 10 տարի ավելի վաղ: