Ադրբեջանական կողմը քիչ առաջ սկսել է տեղ-տեղ կրակել, սակայն ոչ նախկին ինտենսիվությամբ: Հայտնել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Պաշտպանության բանակը ձեռնպահ է մնում հակաքայլերից և փորձում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը»,-ասաց Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակում է հյուսիս- արևելյան ուղղությամբ:
Նշենք, որ այսօր ժամը 12:00-ից դադարեցվել էր կրակը:











