ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Հեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հանդիպման ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարևորել են հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ:
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին: