Թվային առումով կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկ երկրում: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց սոցապ փոխնախարար Արման Ուդումյանը։
«Համավարակին հաջորդող ժամանակահատվածում սպասվում է, որ գործազրկությունը 1.3 տոկոսով երկրում կավելանա և 17.7 տոկոսից կդառնա 19 տոկոս»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ գործազրկությունն առավել զգալի կլինի սպասարկման, հանրային սննդի ոլորտում, մասամբ կտուժի նաև շինարարարությունը։
«Այս պահին թվեր չունենք, բայց հասկանում ենք, որ նաև այն մեծ բանակը սեզոնային աշխատողների, որոնք հիմնականում ՌԴ էին գնում աշխատելու, հավանաբար մի քանի ամսից կհամալրեն մեր գործազուրկների բանակը», – ասաց Ուդումյանը:














