Պետական և մասնավոր կազմակերպությունների գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծած WikiLeaks-ը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանատների գնումների ցանկերը:
Համաձայն դրանց, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանից պատվիրել է բջջային հեռախոսների տվյալներ վերծանող սարք:
Նշվում է, որ սարքը կարող է վերծանել բջջային հավելվածների տվյալները, գաղտնաբառերը, էլեկտրոնային հասցեի, հաղորդագրությունների և զանգերիի պատմությունը, բացահայտել կոնտակտները և այլն:
Սարքն իրականացնում է նաև օտարալեզու բովանդակության թարգմանություն: