ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկելի է․ փոխնախարար

15

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Կորոնավիրուսով վարակված զինծառայողները հիմնական պայմանագրայինների և սպայական կազմից են, որոնք ելումուտ ունեն զորամասի տարածք: Վարակվածները մեկուսացված են, իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը հավելեց, որ Պաշտպանության նախարարությունում չկա ո՛չ դեղամիջոցների, ո՛չ էլ որևէ այլ խնդիր: