ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քննարկել են ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափի հարցը, բայց պորտֆելների քանակը կասեն շաբաթվա վերջին:
«ՀՅԴ- ի հետ ՀՀԿ-ն ունի ընդհանուր առմամբ նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու: Վերջնական համաձայնության մասին կխոսենք շաբաթվա վերջ: Փաստեմ, որ ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն շատ հավանական է համարում համաձայնությունը, և այսօր ունենք ՀՅԴ-ի հետ նախնական համաձայնություն»,-ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ թեև անուններ չի հրապարակում, բայց պաշտոնների հարցերը հիմնականում լուծված է, ինչպես նախարարների, այնպես էլ մարզպետների պաշտոնների հարցը:
Ի դեպ, Շարմազանովը նաև նշեց, թե իրենց կուսակցական գործընկները կշարունակեն իրենց գործունեությունը այլ ոլորտներում, սակայն չնշեց, թե որ ոլորտներում:











