Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը ափսոսանք է հայտնել Ղրմի հարցով Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ: Ելույթ ունենալով “ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցում տարածաշրջանի անվտանգությանը” թեմայով խորհրդաժողովին՝ Հեֆերնը մասնավորապես ասել է.
«Ցավալի է, որ Հայաստանը երեկ այդպիսի հայտարարություն արեց Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ»,- իր ելույթում նշել է ԱՄՆ-ի դեսպանը։
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ:











