«Հարսանիք լեռներում» գործողությունը տեղի ունեցավ 28 տարի առաջ՝ մայիսի 8-ի գիշերը, ժամը 2:30-ին:
Հենց այդ օրը տրվեց հարձակման հրամանը, և չորս ուղղություններով սկսվեց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը:
Քաղաքի ազատագրումը սկսվեց մոտ երեք հազար հայ զինվորով։ Հայկական կողմը որակյալ ու ժամանակակից զենքի պակաս ուներ, ինչպես նաև ուժերի մեծ տարբերություն կար:
Գործողության հրամանատարի` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի հիշողություններով` նախատեսվում էր քաղաք մտնել մայիսի 5-ին, սակայն այդ օրը առատ ձյուն էր տեղացել։ Եղանակային անոմալիան ստիպեց հայկական հրամանատարությանը՝ գործողությունն իրականացնել մայիսի 8-ին։
Առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թվականի հունվարի 25-26-ը Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայկական զինուժին հաջողվել է հետ մղել ադրբեջանական բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորի։
Մեկ շաբաթվա ընթացքում Շուշիից ադրբեջանական զինուժը արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։











