ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի այն հարցին, թե արդյոք կառավարությունը այս պահին հաշվարկ կատարել է գործազրկության ընդհանուր թվերի վերաբերյալ, ի՞նչ վիճակում է գտնվում երկիրը աղքատության առումով, և արդյո՞ք կառավարությունը ունի այն մարդկանց քանակը, որ կորոնավիրուսի այս շրջանում կորցրել են աշխատանքը, պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս պահին դեռևս գնահատականներ տալը դեռ վաղ է։ Այս պահին մենք արդեն 3-րդ անգամ կրկնում ենք դրամաշնորհային միջոցառում, որով օժանդակում ենք այն ձեռնարկություններին, որոնք հարկադիր պարապուրդի չեն ուղարկում։ Հարկադիր պարապուրդը մոտ 12.000 մարդու է վերաբերել, արդյունքները կամփոփվեն 2 ամսից»,- ասաց փոխվարչապետը:











