Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Չժե Ին Մունը մտադիր է ձեռնարկել Կորեական թերակղզում անվտանգության ոլորտում լարվածությունը թուլացնելու փորձեր։ Նա նաև հայտնել է Վաշինգտոնի ու Պեկինի հետ բանակցելու մտադրության մասին՝ Հարավային Կորեայում ԱՄՆ ՀՀՊ համակարգերի տեղակայման շուրջ վեճերը կարգավորելու շուրջ։
«Ես անհապաղ կփորձեմ լուծել անվտանգության ոլորտի ճգնաժամը: Եթե անհրաժեշտ լինի, ես անմիջապես կմեկնեմ Վաշինգտոն։ Ես կմեկնեմ Պեկին ու Տոկիո, ու եթե պայմանները բարենպաստ լինեն՝ նաեւ Փհենյան»,- ասել է Մունը։
Ի դեպ, Մունը քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել է, որ մտադիր է Հյուսիսային Կորեայի հետ բարելավել հարաբերությունները: