ԱԺ այսօրվա նիստում քվեարկության դրվեց «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նշենք, որ սա սահմանադրական օրենք է և քվեարկության համար հարկավոր է պատգամավորների ձայների առնվազն 3/5-րդով, թերևս հենց պատգամավորների ներկայությունն ապահովելու համար էլ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում էր խնդրել:
Նախագիծն ընդունվեց 97 կողմ ձայներով:
Այնուհետ քվեարկության է դրվեց Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որն ընդունվել է միաձայն:
Քվեարկությունների ավարտից հետո շարունակվում է ՄԻՊ 2019թ-ի տարեկան զեկույցի քննարկումը:











