Հանգստյան օրերին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամիին տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: Ըստ հավաստի աղբյուրների՝ տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում թշնամին տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ:
ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը եւ վստահորեն իրականացրել իր առջև դրված մարտական խնդիրը:











