Հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Արցախի) ուղղությամբ ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:
Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հայ դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՊԲ-ի կողմից կորուստներ չկան: