Հայ Դատի գրասենյակը կոչ է անում Օբամային Թուրքիայի վրա ճնշում գործադրել

13

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է անում նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ քաղաքի վրա ծայրահեղ իսլամիստների հարձակումներին աջակցությունը դադարեցնելու համար: 

ԱՄՆ-ի նախագահին ուղղված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը կոչ է արել Օբամային հանձնարարել Պետդեպարտամենտին, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչին պահանջել Թուրքիայից կասեցնել Քեսաբի վրա սահմանի հարձակումները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության տարհանմանը, նրանց ունեցվածքի թալանին և եկեղեցիների պղծմանը:

Հիշեցնենք, որ զինված  հարձակումների հետևանքով հայաբնակ Քեսաբի բնակչությունը անցած շաբաթավերջին լքեց բնկավայրը՝ ապաստան գտնելով մոտակա Լաթաքիա քաղաքում: