Հայտնաբերվել է Սարգոն 2-րդի ժամանակաշրջանի խճանկարային հատակ

53

Թուրքիայի Քարքամըշ քաղաքում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանին, ուր տեղի են ունենում ռազմական գործողություններ և վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, հնագետները հայտնաբերել են հնագույն խորաքանդակներով սալիկներ և Սարգոն 2-րդի շրջանի խճանկարային հատակ: Տեղեկացնում է Hurriyet-ը:

Բոլոնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի հնագույն արվեստի պատմության և հնագիտության պրոֆեսոր, հնագետների խմբի ղեկավար Նիկոլո Մարկետին նշել է, որ վերջին ամիսներին պեղումների ժամանակ հայտնաբերվել են յուրահատուկ նմուշներ՝ կրաքարից և բազալտից խորաքանդակներով սալիկներ, որոնք պատկանում են մ.թ.ա. 10-րդ դարին, ինչպես նաև մ.թ.ա. 8-րդ դարում ղեկավարած ասորական թագավոր Սարգոն 2-րդի ժամանակաշրջանի խճանկարային հատակ։

«Մենք աշխատում ենք ընդամենը 20 կմ հեռավորության վրա այն տարածքից, որը ղեկավարվում է ԻՊ-ի կողմից, սակայն խնդիրներ չունենք անվտանգության հետ։ Պեղումների շրջանը շատ լավ պաշտպանված է»,- պատմել է Մարկետին:

Նշենք, որ հնաավայրը պեղել է նաև Լորենս Արաբացին 1911 և 1914 թթ: 

Ի դեպ, հնավայրը գիտնականները մտադիր են զբոսաշրջիկների համար բացել հաջորդ տարի։