Հայաստանում ռուսական ռազմաբազա են տեղափոխվել 6 միավոր Մի-24Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռներ

34

Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում տեղակայված ռազմաբազան՝ ուղարկելով մարտական և տրանսպորտային ուղղաթիռների խմբաքանակ, РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

«Ռազմական ավիացիայի հարվածային 6 միավոր Մի-24Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռները տեղափոխվել են Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից», -ասված է հաղորդագրության մեջ:

Այդ ուղղաթիռների թռիչքները կմեկնարկեն 2016 թվականի առաջին եռամսյակում:

Նշենք, որ ռուսական ավիաբազան Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ձևավորվել է 1995 թվականին: 1998 թվականի նոյեմբերին այնտեղ տեղակայվել են բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչները: