Հայաստանում հանքարդյունաբերական և այլ ընկերությունները բնապահպանական հարկ կվճարեն: Այս մասին մայիսիԱզգային ժողովի նիստին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը:
Ըստ նրա` այդ պահումները կորոշվեն շրջակա միջավայրի ոլորտում լիազոր մարմինների կողմից: Դրանք կարտացոլվեն այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում այդ ընկերությունների գործունեությունը վնասակար ազդեցություն է ունենում: Միևնույն ժամանակ, համապատասխան նորմերին և պահանջներին համապատասխանության արդյունքները յուրաքանչյուր տարի կհրապարակվեն համայնքների ղեկավարների կողմից քաղաքապետարանների կայքերում, ինչպես նաև` համապատասխան մարզպետարանների կայքերում:














