Չեմ ուզում թաքցնել, այսօր քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակումների, պարետային ժամ հայտարարելու տարբերակը, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ: Մենք ելնում ենք նրանից, որ մեր կորոնավրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց դա ապացուցող որևէ տվյալ չկա: Անորոշությունները շատ են: Ես շարունակում եմ հավատալ իմ պատկերացրած լուծմանը, որ իրականության լուծումն անհատական վարքագծի փոփոխությունն է», – ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց՝ հարցի լուծումը յուրաքանչյուրի գիտակցության մեջ է:
Նա ընդգծեց, որ թեև այսօր չեն հաստատել պարետային ժամ, բայց ամեն օր ամեն ինչ կարող է փոխվել:











