2014թ-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում ամուսնացել է 4 հազ. 744 զույգ, ինչը 2013թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 153-ով ավելի է՝ 4 հազ. 591 ամուսնություն, այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունը:
Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնություններից բացի ավելացել են նաև ամուսնալուծությունները: Եթե 2013թ-ի առաջին եռամսյակում գրանցվել է 897 դեպք, ապա 2014-ի նույն ժամանակահատվածում՝ 1 210:
Ամուսնությունների և ամուսնալուծությունների գերակշիռ մասը գրանցվել է Երևանում: Մայրաքաղաքում պաշտոնապես ամուսնացել է 1535 զույգ, իսկ ամունսալուծվել՝ 382-ը: Ամուսնությունների թվով մարզերից աչքի է ընկնում Արարատը՝ 453, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 81 զույգ:
Մարզերից ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Լոռիում՝ 179 զույգ, իսկ ամենաքիչը Վայոց Ձորում՝ 25 զույգ:














