Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմական ոլորտում

7

Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմական արտադրանքի որակի ապահովման հարցում։ Այս մասին ասված է ռազմատեխնիկական ոլորտում հայ-չեխական համագործակցության  մասին համաձայնագրում:

Պայմանագրի նախագծով կողմերը պետք է համագործակցեն ռազմական նշանակության սարքավորումների մատակարարումների, շահագործման և նոր մշակումների հարցով։