«Իրանն ու Հայաստանը նպատակ ունեն երկաթգծի կառուցման մասին հուշագիր ստորագրել»,- տեղեկացնում է Panorama.am-ը՝ հղում անելով իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը:
Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որպեզի համապատասխան մարմիների հետ քննարկի երկաթգծի կառուցման մասին հուշագրի ստորագրմանն առչնվող հարցեր:
«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ՝ . Իրանի ճանապարհների և կապի փոխնախարար Ալի Նուրզադը, անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Մեր երկու երկրները պատմության ընթացքում բազմաթիվ համատեղ նախագծեր են իրականացրել. Մենք հուսով ենք, որ տրանսպորտի և երկաթգծի բնագավառում ևս մեր համագործակցությունը կշարունակվի»:
ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանն էլ իր հերթին նշել է. «Մեր երկիրն Իրանի հետ կապելու համար անհրաժեշտ է շուրջ 300 կմ երկարությամբ երկաթգիծ կառուցել. 100 կլիոմետրը՝ բաժին է ընկնում թունելների և կամուրջների կառուցմանը»:














