Հայաստանն ու ԵՄ-ն ավարտել են նոր համապարփակ համաձայնագրի նախնական բանակցությունները: Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Նրա խոսքով, Հայաստանը որոշել է չօգտվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու առաջարկից՝ ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, և այդ որոշումը ԵՄ-ն ամբողջությամբ հարգում է:
Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների, ազատ շուկաների հասանելիության, գործարար միջավայրի համար միջավայրի բարելավման ու ներդրումների, ինչպես նաև կայուն զարգացման հարցերում:











