Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին աճել է ավելի քան 857 մլն դոլարով

9

Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին աճել է ավելի քան 857 մլն ԱՄՆ դոլարով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, եթե 2015 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել էր 5 մլրդ 077.693 մլն ԱՄՆ դոլար, ապա 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտքի չափը հասել է արդեն 5 մլրդ 934.776 մլն դրամի՝ աճելով ավելի քան 857 մլն դոլարով:

Այդ թվում՝ արտաքին պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 մլրդ 798.269 մլն դոլար՝ մեկ տարում աճելով 482 մլն դոլարով:

Դրամային արտահայտությամբ նախորդ տարեվերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 872 մլրդ 075.6 մլն դրամ, իսկ արտաքին պարտքը՝ 2 տրիլիոն 322 մլրդ 074.3 մլն դրամ: