Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի մի հատվածում զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ուժերով: Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ սահմանապահ ուժերը տեղակայվելու են Ղազախի և Աղստևի հատվածում:
Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը:
Գուլիևն այս որոշումը բացատրել է սահմանապահների պատրաստվածության բարձր մակարդակով: