2015-ի առաջին կիսամյակում օդային ճանապարհով Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին: Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Զվարթնոց օդանավակայանով Հայաստանից մեկնել է 427 295, ժամանել՝ 400 667 մարդ: Այսինքն՝ մեկնողների թիվը 26 628-ով գերազանցել է ժամանողների թվին:
Նույն ժամանահատվածում Գյումրիի Շիրակ օդանավակայանով Հայաստանից հեռացել է 9 806, ժամանել՝ 6 892 ուղևոր:














