Կովկասյան տարածաշրջանում կստեղծվի Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում։ Հաղորդում է Lenta-ն:
Հաղորդվում է, որ ՌԴ կառավարությունը համապատասխան համաձայնագիրը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։
Ըստ համաձայնագրի՝ խմբավորումը ստեղծվում է «Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը պահպանելու նպատակով»։ Համաձայնագիրը գործելու է հինգ տարի և ավտոմատ կերպով կերկարաձգվի, եթե կողմերից որևէ մեկը ցանկություն չհայտնի խզել այն։
Ստեղծվող խմբավորման հիմնական խնդիրներն են դիմակայել երկու երկրներից որևէ մեկին ուղղված զինված հարձակումներին և պաշտպանել Հայաստանի, Ռուսաստանի պետական սահմանները։
Խմբավորման հրամանատարը նշանակվում է Հայաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից՝ ՌԴ ԶՈՒ գերագույն հրամանատարի համաձայնությամբ։ Խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է ՀՀ գլխավոր շտաբին, իսկ պատերազմի ժամանակ կողմերի համաձայնությամբ հնարավոր է նախապատություն տրվի ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։