Հայաստանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ գազի գնի նվազման շուրջ. 1000 խմ-ն 165 դոլարից կդառնա 150

7

Հայաստանը Ռուսաստանից գազ կստանա 150 դոլարով՝ հազար խմ-ի դիմաց (ներկայումս այն 165 դոլար էր): Այս մասին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումից հետո:

Սահմանին գազի գինը կարժենա 150 դոլար: Սպառողների համար վերջնական սակագինը ավելի ուշ կմշակվի: Դրա համար անհրաժեշտ է համապատասխան հաշվարկներ անել, նշել է Յոլյանը: