«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2015 թվականի 2-րդ եռամսյակում կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով, ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ազգային անվտանգության ծառայությանը ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից 10 413 000 դրամ հատկացնել: Տեղեկացնում է Past.info-ն:
Նշեք, որ որոշումը վերաբերում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների երկաթուղային ծախսերի փոխհատուցմանը, որի ծախսերը հայկական կողմը արդեն 11 տարի է՝ հոգում է:
Սակայն, հարկ է նշել, որ 2004թ-ին, երբ այս որոշումն ընդունվում էր և ՌԴ-ի հետ համապատասխան համաձայնագիր էր կնքվում, երկաթուղին դեռ ՀՀ կառավարության սեփականությունն էր: Եվ միայն 2008թ-ին ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի»-ն փոխանցվեց ռուսական կողմին:














