Հայաստանը ՄԻԵԴ-ի գործերով 160 հազար եվրո կվճարի

13

Հայաստանը Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայցվորներին 160 հազար եվրո փոխհատուցում կվճարի։ Այս մասին համապատասխան որոշումը ընդունվել է մայիսի 14-ին կայացած Կառավարության նիստում։

Մասնավորապես 52 հազար եվրո փոխհատուցում կվճարվի «Ղարիբյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով, 44 հազար եվրո՝ «Բագրատյանն ու Զարիկյանցը ընդդեմ Հայաստանի» գործով և 64 հազար եվրո՝ «Ղասաբյանն ու մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով։