ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հարցազրույցում հայտարարել է, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերը համալրվել են «Վերբա» դյուրակիր զենիթային համալիրներով:
«Ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետևություններ են արվել: Կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու և հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում», – նշել է նա: