ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի կազմում է նաև Հայասանը դատապարտել է Միացյալ Նահանգների ու դաշնակիցների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները:
«Այդօրինակ քայլերը ստեղծում են մի իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական վտանգը շուտափույթ մեկուսացնելու և ներքաղաքական ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերին», – հայտարարել է ռազմական դաշինքն ու պնդել, թե արևմտյան կոալիցիայի գործողությունները կարող են հանգեցնել լարվածության հետագա աճի ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում
Նշենք, որ դաշինքին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երեք պետություններ՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը: