Հայաստանն աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում զբաղեցրել է 93-րդ տեղն՝ միջազգային Global Firepower ընկերության համաձայն:
Վարկանշային ցանկը գլխավորել է ԱՄՆ-ն, իսկ երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանը: Ամենաուժեղ բանակների տասնյակում են ընդգրկվել Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Գերմանիայի և Եգիպտոսի զինված ուժերը: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկվել են 133 երկրների ուժեր:
Այդ ցանկում Իրանը զբաղեցրել է 21-րդ, Ադրբեջանը՝ 58-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը:
Հետազոտության ընթացքում հաշվի է առնվել 50-ից ավելի գործոն: Ինչպես նշվում է հետազոտության մեկնաբանությունում՝ ցանկի հերթականությունը կախված է ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր թվից, որքան երկրի ռազմական հզորության հավասարակշռությունից և հասանելի զինատեսակների բազմազանությունից:
Գնահատման ընթացքում առանցքային գործոն է մարդկային ուժի թվաքանակը, այդ պատճառով մեծ բնակչությամբ երկրները, որպես կանոն, վարկանշային ցանկի ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվում: Հաշվի են առնվել նաև երկրի աշխարհագրական դիրքը, լոգիստիկ ճկունությունը և բնական պաշարների ծավալը: