Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կստորագրի հոկտեմբերին. Ղազախստանի արտգործնախարար

13

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, այսօր ասել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը:

«Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների հերթական հանդիպման ընթացաքում», – հայտարարել է Ղազախստանի արտգործնախարարը: