Իսրայելը, Սինգապուրն ու Հայաստանը երրորդ տարին անընդմեջ աշխարհի երեք ամենառազմականացված երկրներն են: Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի Global Military Index զեկույցների հայտնած տվյալներն են խոսում այդ մասին:
Հարկ է նշել, որ զեկույցները կազմվում են 1000 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր/ՀՆԱ և ռազմական ծախսեր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա:
Ընդ որում՝ Հայաստանն ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում: Մայրցամաքում երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում՝ Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Ադրբեջանը, որը գլոբալ մասշտաբով 2015-ի վերջի դրությամբ գտնվում է 8-րդ հորիզոնականում:
Նշենք, որ 2007-2009 թվականներին Հայաստանը ռազմականացվածությամբ աշխարհում ութերորդն էր, 2010-2012 թվականներին՝ չորրորդը, 2013-ից ի վեր Հայաստանը գտնվում է ամենառազմականացված երկրների երրորդ հորիզոնականում: Ի դեպ, Իսրայելը և Սինգապուրն ամենառազմականացված երկրներն են աշխարհում 2007 թվականից ի վեր:











