Հայաստանը առաջիններից էր, որ արձագանքեց «Սու 24»-ի հետ միջադեպին. Շոյգու

7

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռուսական «Սու 24»-ի վրա Թուրքիայի հարձակումը  «գրեթե դավաճանություն» է որակել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեզ համար այդ արարքն իրոք գրեթե դավաճանություն էր, ես այդպես կասեի: Քանի որ մենք բոլորովին չէինք ակնկալում նման գործողություններ նրանցից, ովքեր ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մասնակցում են ԻՊ-ի ու Սիրիայի տարածքում գործող մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ հակաահաբեկչական գործողությանը»,- ասել է նա Հայաստանի իր գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում:

Նախարարը ռազմական գերատեսչության ղեկավարին շնորհակալություն է հայտնել աջակցության ու ցավակցության համար ու նշել, որ Հայաստանը կատարվածի շուրջ արձագանքած առաջին երկրներից մեկն էր: