Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Համշենի (այժմ՝ Ռիզե) Չաելի շրջանում 300 տարվա վաղեմության կամուրջը հայտնվել է փլուզման եզրին, տեղեկացնում է թուրքական arkeolojihaber.net կայքը:
Հայտնի է, որ ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ բուլդոզերը վնասել է կամրջի մի հատվածը:
Բնակիչներն ահազանգել են, որ դա կարող է հանգեցնել պատմական կամրջի ամբողջական փլուզմանը: Շատերը շեշտել են, որ դարեր շարունակ կանգուն մնացած ու բազմաթիվ ջրհեղեղների դիմակայած կամուրջն իշխանությունների ձեռքով այժմ կարող է ոչնչանալ:
Պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում: