Համաշխարհային որոշ բանակների անունները ասոցացվում են այլ պետությունների ներխուժելու, ցեղասպանության, ահաբեկչության քարոզի և պետական հեղաշրջումների հետ, ինչպես նաև ազգի ու օրենքի պահանջների նկատմամբ անտարբերության հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Almanar.com-ը։
Ռոհանին հավելել է, որ իսլամական հեղափոխությունից հետո Իրանի բանակը դարձել է հպարտության ու խաղաղության աղբյուր ամբողջ աշխարհի ու տարածաշրջանի պատմության մեջ։














