Թշնամին արձակել է ավելի քան 3000 կրակոց

6

Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում (Արցախի ուղղությամբ) հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:

Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։