Սիրիայում հակամարտության զոհ է դարձել Հալեպում ծնված Վրեժ Քեշիշյանը (1991թ), ով զոհվել է ծառայության ընթացքում։ Քեշիշյանը մահացել է օգոստոսի 15-ին։ Հալեպահայերը արձագանքում են, որ այս օրերին Հալեպում կյանքը շատ դաժան է, էլեկտրականություն, գազ, ջուր, ուտելիք, կապ արտաքին աշխարհի հետ գրեթե չկա:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունը զինված ահաբեկիչների և Ասադի կառավարական զորքերի միջև արդեն մի քանի ամիս է, ինչ չի դադարում:














