Հալեպում շարունակվում են կառավարական զորքերի և զինված խմբավորումների միջև բախումները: Սիրիական Inews լրատվականը տեղեկացնում է, որ ռմբակոծվում է հատկապես հայաշատ Նոր Գյուղ շրջանը: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Զոհերի և վիրավորների մեջ կան նաև հայեր:
Զոհվել են Սագօ Աշնալըքեանը և Լեւոն Գէորգեանը։ Վիրավորվել են Վրէժ Եագուպեանը, Ժագ Տէկիրմենճեանը, Յարութ Աբիկեանը, Արաքսի Օրուլեանը, Յասմիկ Մանուէլ-Թիւթիւնճեանը, Կարօ Քարակիւլլէյեանը:














