Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա այսօր կեսօրից հրթիռակոծություն է սկսվել: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, վկայակոչելով Հայաստանի գլխավոր հյուպատոսին, նշել է, որ Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետևանքով 4 հայ է վիրավորվել:
Բալայանի խոսքով՝ հայերի մի մասը տեղափոխվել է Հալեպի՝ համեմատաբար հանգիստ թաղամասեր՝ ազգականների մոտ, մյուս մասն էլ ապաստանել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:














