Կրակոցները կողմերի անվտանգության երաշխիքների բացահայտ խախտում են. Ուորլիք

9

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է հունվարի 14-ին ԵԱՀԿ դիտարկման ընթացքում տեղի ունեցած միջադեպը:

«Կրակոցները, որոնք, ինչպես հաղորդվում է, արձակվել են Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ դիտարկման անցկացման վայրից ոչ հեռու, կողմերի անվտանգության երաշխիքների բացահայտ խախտում են», – գրել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ ըստ Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել էր ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով:

Հայկական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ելնելով անվտանգության նկատառումներից, նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը: