Տարածքային կառավարման նախարարությունը կմիավորվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախարարությունների թիվը կմնա նույնը, քանի որ կստեղծվի նոր նախարարություն՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
Նշենք, որ երկար ժամանակ (2008-2014) տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է Արմեն Գևորգյանը, իսկ նրանից առաջ՝ Հովիկ Աբրահամյանը:











