Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի ընդլայնված նիստում համաձայնեցվել է Հավաքական ավիացիոն ուժերի մասին նախագիծ:
«Բելտա»-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի կազմում կընդգրկվեն կազմակերպության անդամ-երկրների զինված ուժերի, ներքին գործերի մարմինների (ոստիկանության), ներքին զորքերի, անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման ոլորտի լիազորված մարմինների, ռազմատրանսպորտային (տրանսպորտային) ու հատուկ ավիացիոն կազմավորումները:
Անդամ-երկների ղեկավարները նաև ընդունել են մինչև 2020թ. ՀԱՊԿ անդամ-երկրների հակաթմրանյութային ռազմավարությունը: Այն ուղղված է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ունակությունների ամրապնդմանը, տարբեր սպառնալիքների հակազդեցության աշխատանքների մշտական հիմունքներով իրականացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:











