Կորոնավիրուսի պատճառով ավելի շատ մարդ կմահանա սովից, քան հիվանդությունից

22

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք երկրներում ավելի շատ մարդ կմահանա սովից, քան հիվանդությունից: Այս մասին հայտարարել է միջազգային բարեգործական Oxfam կազմակերպությունը: Գրում է BBC-ն:

Կազմակերպության գնահատականներով՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եմենը, Կոնգոն, Աֆղանստանը եւ այլն, սովն ամեն օր սպառնում է 12 000 մարդու: 

Զինված հակամարտությունները եւ այդ երկրների թույլ տնտեսությունները արդեն իսկ հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել, այժմ բնակչության համար հավելյալ սպառնալիք է դարձել մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունը, իսկ որոշ տեղերում, խափանված միջազգային հաղորդակցությունների պատճառով, անհնարինությունը։