Կորոնավիրուսի հաստատված ևս 62 դեպք

16

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 62-ով՝ հասնելով 1401-ի: Բուժվածների թիվը 609 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 768։ Գրանցվել է մահվան 2 դեպք, ընդհանուր` 24։ Ընդհանուր թեստերի քանակն է 13929:

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: